Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատվիրակությանը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատվիրակությանը
07.02.2015 | 15:45

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանների միջև կապերի խորացման խնդիրներ: Անդրադարձ է կատարվել նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, սահմաններում տիրող իրավիճակին: Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի խորհրդարանականների այցելություններն Արցախ դարձել են ավանդական, ընդգծելով, որ անհրաժեշտ է պահպանել փոխգործակցության բարձր մակարդակը նաև ապագայում: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: Բերձորի միջադեպին տեղեկատվության մեջ անդրադարձ չկա:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ